«Ադրբեջանը դադարելու է գործոն լինել հայ-թուրքական հարաբերություններում, ու Անկարան հասկանալու է, որ ինքը անկախ, ինքնիշխան պետություն է, ու պարտադիր չէ, որ իր հարաբերությունները այլ երկրի հետ պայմանավորվեն մեկ այլ երկրով։ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների փոփոխությունը կախված է նաև Թուրքիա-ԱՄՆ ու Թուրքիա-Եվրոպա հարաբերություններից»: Այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին։
Ըստ Ադամյանի՝ հուլիսին կայանալիք հանդիպման ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունները ևս լինելու են Բայդեն-Էրդողան հանդիպման առանցքում. «ԱՄՆ-ի համար դա գերկարևոր խնդիր է՝ սեփական ընտրություններին որոշակի արտաքին քաղաքական հաջողություններ գրանցած լինելու համար»։
Ադամյանի խոսքով՝ Հայաստանի խնդիրը կայուն խաղաղություն ունենալն է, որը կարող է լինել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության դեպքում, երբ Ադրբեջանը չցանկանա ավելորդ զոհեր տալ. «Դա հնարավոր է, երբ ՀՀ-ն վերականգնի բանակի հզորությունը, երբ միջազգային ասպարեզում ունենա այնպիսի բարեկամներ, որոնք դե ֆակտո դաշնակիցներ կլինեն ու կարող են արգելափակել ՀՀ-ի տարածքը՝ որպես հնարավոր ագրեսիայի տարածք»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան